ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թրամփ. ՌԴ- ԱՄՆ-ի հարաբերություններն այժմ ավելի վատ են, քան երբևէ

Թրամփ. ՌԴ- ԱՄՆ-ի հարաբերություններն այժմ ավելի վատ են, քան երբևէ
12.04.2018 | 11:54

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է. «Ռուսաստանի հետ մեր հարաբերություններն այժմ ավելի վատ են, քան երբևէ, նույնիսկ քան սառը պատերազմի ժամանակներում: Դրա համար հիմքեր չկան: Ռուսաստանը մեր օգնության կարիքն ունի իր տնտեսությամբ, դա շատ հեշտ կլիներ անել, և մեզ հարկավոր է, որ բոլոր երկրներն աշխատեն միասին: Գուցե դադարեցնե՞լ սպառազինությունների մրցավազքը», - գրել է Թրամփը Twitter-ում։

Դիտվել է՝ 646

Մեկնաբանություններ