ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

«Մերժին Սերժին» նախաձեռնության ակտիվիստները 40 րոպե փակ պահեցին Մաշտոցի պողոտայի մի հատվածը

«Մերժին Սերժին» նախաձեռնության ակտիվիստները 40 րոպե փակ պահեցին Մաշտոցի պողոտայի մի հատվածը
12.04.2018 | 21:31

«Մերժիր Սերժին» նախաձեռնության 6 ցուցարարներ այսօր անսպասելիորեն վրան խփեցին Ֆրանսիայի հրապարակում՝ Մաշտոցի պողոտայի սկզբնամասում և մտան դրա մեջ՝ հայտարարելով, որ նստացույց են անում: Մոտ հինգ րոպեից ոստիկանները հեռացրին վրանը, բայց ցուցարարները շարունակեցին 40 րոպե փակ պահել Մաշտոցի պողոտան: Ի վերջո Ոստիկանությունը հայտարարեց, որ ցուցարարների գործողությունը անօրինական է և ցուցարարներից հինգին ոստիկանական մեքենայով հեռացրին ակցիայի վայրից: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը պարզաբանեց, որ ցուցարարները ոչ թե բերման են ենթարկվել, այլ հեռացվել են ակցիայի վայրից: Նույնը հաստատեցին նաև ոստիկանական մեքենաներով Չարենցի փողոց տեղափոխված ցուցարարներից մի քանիսը:


«Մերժիր Սերժին» նախաձեռնության մյուս անդամները, որ մնացել էին ակցիայի վայրում, հայտարարում են, որ կրկին դիմելու են բողոքի քայլերի և ինչպես իրենք են ասում՝ կրկին փակելու են Ֆրանսիայի հրապարակը:

Դիտվել է՝ 852

Մեկնաբանություններ