ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ ինքը Սիրիայում հարձակման ժամկետներ չի սահմանել

Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ ինքը Սիրիայում հարձակման ժամկետներ չի սահմանել
12.04.2018 | 21:32

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Սիրիայում հարձակման համար ժամկետներ ինքը չի սահմանել: «Ես երբեք չեմ ասել, թե երբ է տեղի ունենալու հարձակումը: Դա կարող է լինել շատ շուտով, բայց և՝ ոչ այնքան շուտ»,- այսօր «Թվիթերում» գրել է Թրամփը՝ ցրելով մտավախությունները, թե Վաշինգտոնն առաջիկայում կարող է լայնածավալ ռազմական գործողություններ սկսել Սիրիայում:

«Ամեն դեպքում՝ իմ ղեկավարած վարչակազմը մեծ աշխատանք է կատարել տարածաշրջանը «Իսլամական պետությունից» ազատագրելու համար», - նաև գրել է Թրամփը, հարցնելով ՝ և ո՞ւր է ԱՄՆ-ին հասանելիք շնորհակալությունը»:

Դիտվել է՝ 651

Մեկնաբանություններ