ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԵԱՀԿ առաքելությունը հայտարարել է, որ կազմակերպությանը խոչընդոտել են աշխատել Ադրբեջանի ընտրատեղամասերում

ԵԱՀԿ առաքելությունը հայտարարել է, որ կազմակերպությանը խոչընդոտել են աշխատել Ադրբեջանի ընտրատեղամասերում
12.04.2018 | 21:38

ԺՀՄԻԳ դիտորդները հայտարարել են, որ Ադրբեջանի մի շարք ընտրատեղամասերում նախագահական ընտրությունների ժամանակ խոչընդոտել են իրենց աշխատանքը: «Քվեարկությունը բացասական է գնահատվել դիտորդների կողմից ընտրատեղամասերի 12 տոկոսում, ինչը շատ մեծ թիվ է… Որոշ ընտրատեղամասերում մեր դիտորդների աշխատանքը խոչընդոտել են»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է դիտորդների առաքելության ղեկավար Կորիեն Յոնկերը: ԵԱՀԿ դիտորդների առաքելության հատուկ համակարգող Նիլզա դե Սենան հայտարարել է, որ դիտորդները մի շարք խախտումներ են գրանցել:


«Նրանք անգամ գրանցել են կանխամտածված կեղծման 17 դեպք»,- հայտարարել է նա մամուլի ասուլիսի ժամանակ: Նրա խոսքով՝ ԿԸՀ-ն ստացել է ընտրողների ստորագրությունների մեծ թվով կրկնօրինակներ: «ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդները հայտնել են դեպքերի մասին, երբ պետական ոլորտի ընկերությունների աշխատակիցներին և համալսարանների ուսանողներին պարտադրել են գնալ «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցության միջոցառումներին, այնտեղ ներկա գտնվողներին թույլ չեն տվել հեռանալ»,- հայտարարել է Դե Սենան: Նա նաև հայտարարել է, որ ադրբեջանական ԶԼՄ-ներն աշխատում են խոսքի ազատության սահմանափակման պայմաններում:

Դիտվել է՝ 1000

Մեկնաբանություններ