ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՌԴ ԱԳՆ-ի պատասխանը Թրամփին

ՌԴ ԱԳՆ-ի պատասխանը Թրամփին
12.04.2018 | 21:38

ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սիրիայի մասին նոր գրառմանը: Զախարովան անդրադարձել է Թրամփի գրառման այն հատվածին, թե իր իշխանության օրոք մեծ աշխատանք է կատարվել տարածաշրջանն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից մաքրելու համար, և ԱՄՆ-ին դրա համար մինչ օրս շնորհակալություն չեն հայտնել:

«Պարզապես դեռ ոչ բոլորն են հասցրել շնորհակալություն հայտնել Ամերիկային Իրաքի համար, որտեղ ներխուժման արդյունքն էլ դարձավ ԻՊ-ի ի հայտ գալը», - ասել է Զախարովան:

Դիտվել է՝ 567

Մեկնաբանություններ