Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Սերժ Սարգսյանի իշխանավարման դեմ պայքարող ուժերը կմիավորեն ակցիաները

Սերժ Սարգսյանի իշխանավարման դեմ պայքարող ուժերը կմիավորեն ակցիաները
13.04.2018 | 11:48

Սերժ Սարգսյանի իշխանավարության երկարաձգումը կանխելու նպատակով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հանուն Հայաստան պետության» ճակատն ու «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը հանդես են գալու համատեղ բողոքի միջոցառումներով` «Ազատությանն» ասել է «Ժառանգության» նախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Այդ երեքով իրար հետ համատեղ արդեն մի քանի օր է գործում են, ըստ էության, և այն ակցիաները, որ հիմա արդեն կատարվում են, անկախ նրանից՝ Նիկոլ Փաշինյան քայլարշավը, «Մերժիր Սերժին» նախաձեռնության երթերը կամ մեր հավաքները, - մանրամասնեց Մարտիրոսյանը:- Այդ բոլորը միաձուլել ենք, ըստ էության, և մենք հիմա բոլոր հավաքները, քայլերը միասին ենք իրականացնում: Բոլորին ամեն տեղ կտեսնեք: Եվ հետագայում ևս համատեղ է լինելու, որոշումների կայացման մեխանիզմը ևս համատեղ է լինելու, ինչպես հիմա է։ Մենք միասին կքննարկենք քայլերը և կփորձենք ամենաարդյունավետ քայլը իրականացնել»:

Դիտվել է՝ 908

Մեկնաբանություններ