Այսօր և վաղը ժամանակ առ ժամանակ Հայաստանի շրջանների զգալի մասում, ապրիլի 15-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ: Ապրիլի 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 13-15-ը կնվազի 6-7, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում՝ 8-10 աստիճանով:
Երևանում այսօր և վաղը սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ: Ապրիլի 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հայաստանի բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: