Քիմիկոս Վիլ Միրզայանովը, որ համարվում է «Նովիչոկ» նյութի ստեղծողը, հայտարարել է, որ թույնը բարձր հիդրոխոցելիություն ունի` կորցնում է որակները ջրի հետ շփումից: Նրա խոսքով՝ Սոլսբերիում ռուսական գլխավոր հետախուզական վարչության նախկին սպա Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր՝ Յուլյայի թունավորման օրը մառախուղ է եղել, օդը խոնավ է եղել:
Բացի այդ, ջրի հետ նյութի ազդեցությունը սկսվել է, երբ «Նովիչոկ»-ով դոնդողը քսել են ռեստորանի դռան բռնակին: Նա նշել է, որ Սկրիպալները չեն ստացել թունավոր նյութի մահացու չափաբաժին: Միրզայանովի խոսքով «Այդ նյութն այդ պայմաններում կարող էր միայն հիմարը կիրառել, որը ոչինչ չգիտի «Նովիչոկ»-ի քիմիական հատկությունների մասին»:
Նա հավելել է, որ մաքուր թույնը կարող էին պատրաստել միայն հատուկ լաբորատորիայում: