Սիրիական Աֆրինում ժամանակավոր տեղական խորհուրդ է ստեղծվել, որի կազմում տեղական բնակչության ներկայացուցիչներ են` հայտնում է Anadolu-ն:
Խորհրդի կազմում, որտեղ կարող են լինել միայն Աֆրինի բնակիչները, 20 մարդ է ընտրվել. 11 քուրդ, 8 արաբ և մեկ թուրքմեն: Խորհրդի ղեկավար է ընտրվել էթնիկ քուրդ Զուխեիր Հայդարը: Գործադիր կոմիտեի կազմում 8 մարդ կա: Խորհրդի ղեկավարը կոչ է արել Աֆրինը լքած փախստականներին վերադառնալ իրենց տները:
«Եթե Աֆրինի բոլոր բնակիչները վերադառնան, մենք կկարողանանք ավելի ժողովրդավարական ընտրություններ անցկացնել: Քաղաքը կվերահսկեն նրա բնակիչները, այլ ոչ թե եկվորները», - ասել է Հայդարը: