Բռնապետի ձեռնարկի առաջին կանոնը` ոչ մեկին թույլ մի տվեք ընտրություններում ձեզ ձեռնոց նետել: Երկրորդ կանոնը՝ գանձարանից բավականաչափ գումար ծախսեք արեւմտյան հայտնի արտիստին գրավելու եւ առաջին կանոնից շեղելու համար` գրում է The Washington Post-ը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, որը հորից ժառանգել է «ժողովրդավարության հանդեպ նողկանքը», մեկ անգամ երկիր էր հրավիրել Լեդի Գագային եւ Մրայա Քերիին, իսկ այժմ Ադրբեջւանում ապրիլի 28-ին անցկացվող «Ֆորմուլա 1-ի» Գրան Պրիում փոփ աստղ Քրիստինա Ագիլերային: Միջոցառումը տեղի կունենա Ադրբեջանի ընտրություններից 2.5 շաբաթ հետո: Ալիեւն այնքան խորն է թաղել երկրում ժողովրդավարությունը, որ, իհարկե կհաղթի եւ կմնա 4-րդ ժամկետում: Հեղինակները հիշեցնում են «Ադրբեջանական լվացքատուն» զեկույցի մասին, որը հրապարակվել է Կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության ուսումնասիրման կենտրոնի կողմից:
«Այնուհետ Ադրբեջանի պետական նավթային ընկերության կողմից հովանավորվող վակխանալիա էր», - գրում է թերթը՝ վկայակոչելով Կոնգրեսի 10 անդամների եւ իրենց աշխատակազմի 32 աշխատակիցների Բաքվում անցկացված համաժողովը, որի ընթացքում նրանք նվերներ են ստացել մետաքսե շարֆերի, թեյի բյուրեղյա սպասքի եւ ադրբեջանական գորգերի տեսքով: