ՌԴ Պետդումա է ներկայացվել ԱՄՆ և այլ պետությունների դեմ պատասխան պատժամիջոցների օրենքի նախագիծ: Առաջարկվում է արգելք կամ սահմանափակումներ մտցնել Ռուսաստանում աշխատող ԱՄՆ կամ այլ օտար պետությունների քաղաքացիների նկատմամբ, այդ թվում՝ բարձրորակ մասնագետների, բացի այդ՝ սահմանափակել ալկոհոլային և ծխախոտային, գյուղատնտեսական ապրանքների, հումքի, սննդամթերքի և դեղորայքի ներմուծումը ԱՄՆ-ից, դադարեցնել միջազգային համագործակցությունը միջուկային արդյունաբերությունում, օդանավաշինության, հրթիռա-շարժիչային արդյունաբերության ոլորտներում` փոխանցել է Պետդումայի փոխնախագահ Իվան Մելնիկովը: