ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մոսկվա է վերադարձել Ռուսաստանում ԵՄ դեսպանը

Մոսկվա է վերադարձել Ռուսաստանում ԵՄ դեսպանը
13.04.2018 | 23:16

Բրյուսելում խորհրդակցություններից հետո Մոսկվա է վերադարձել Ռուսաստանում ԵՄ դեսպան Մարկուս Էդերերը: Նա խորհրդակցության էր կանչվել մարտի 22-ին ՝ Լոնդոնի և Մոսկվայի միջև Սկրիպալների թունավորման պատճառով առաջացած լարվածության ֆոնին:

Դիտվել է՝ 634

Մեկնաբանություններ