Ռուսաստանի մասնակցությունն անհրաժեշտ է Սիրիայի հակամարտությունը լուծելու համար` հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը՝ ամփոփելով ԳԴՀ-ի ԱԳ նախարար Հայկո Մաասի հետ հանդիպումը:
«Սիրիայի հակամարտության լուծման համար անհրաժեշտ է Ռուսաստանը, ուստի ԵՄ-ն պատուհան է պահպանում Ռուսաստանի հետ կոնսուլտացիաների համար», - ասել է նա: