Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

ԱՄՆ ռազմական նավատորմը շարժվում է դեպի Սիրիա

ԱՄՆ ռազմական նավատորմը շարժվում է դեպի Սիրիա
13.04.2018 | 23:22

ԱՄՆ 12 ռազմանավից բաղկացած հարվածային խումբն ուղևորվում է Սիրիա` գրում է The Daily Mail-ը: Դեպի Եվրոպա և Միջին Արևելք է ընթանում հսկա «Հարի Թրումեն» ավիակիրը, որը 90 ինքնաթիռ է տեղափոխում, նրան ուղեկցում են 5 ականակիր նավ և հածանավ: Միջերկրական ծովում են գտնվում ևս չորս ականակիր նավեր` «Տոմահավկ» 60 հրթիռներով զինված «Դոնալդ Քուք»-ը, «Պորտեր»-ը, «Քարնի»-ն և «Լաբուն»-ը՝ երկու միջուկային սուզանավերի հետ:


Հարվածային խմբի հետ է նաև «Հեսսեն» գերմանական արագընթաց հածանավը։

Դիտվել է՝ 1521

Մեկնաբանություններ