Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրությունների ժամանակ տեղի ունեցած ընտրախախտումների մասին բարձրաձայնած միջազգային դիտորդական առաքելության ներկայացուցիչները կանչվել են ԱԳՆ։ Նրանց բողոք է փոխանցվել:
«Մենք ապրիլի 11-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, ԵԱՀԿ ԽՎ-ի և ԵԽԽՎ-ի դիտորդական առաքելությունների պատրաստած նախնական զեկույցն արդար և օբյեկտիվ չենք համարում»,- ասել է ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը: Նրա խոսքով՝ դիտորդական առաքելությունների նախնական զեկույցում ընտրությունների դիտորդության վերաբերյալ «մեթոդաբանական և տեխնիկական մոտեցմանը գերակայում են սուբյեկտիվ հայտարարությունները և կանխակալ քաղաքական հայացքները»: Նա նշել է, որ հայտարարությունները, թե ընտրությունները տեղի են ունեցել սահմանափակված քաղաքական միջավայրում, անհիմն են: