Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները հեռախոսով քննարկել են իրավիճակը Սիրիայում: «Ռոյթերզի» փոխանցմամբ՝ Էմանյուել Մակրոնն ափսոսանք է հայտնել, որ Ռուսաստանը վետո է դրել սիրիական Դումա քաղաքում հնարավոր քիմիական հարձակումը հետաքննելու մասին՝ ԱՄՆ-ի բանաձևի վրա: Նա հայտարարել է, թե մտադիր է շարունակել Կրեմլի հետ սերտ համագործակցությունը «Սիրիայում խաղաղությունն ու կայունությունը վերականգելու» նպատակով: Ռուսական կողմի փոխանցմամբ՝ Վլադիմիր Պուտինը կարևորել է «օբյեկտիվ և մանրակրկիտ հետաքննության անցկացումը», իսկ մինչ այդ «նպատակահարմար է խուսափել ինչ-որ մեկի հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցնելուց»: