Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Կոնգրեսի արտաքին հարցերով հանձնաժողովը ձայների մեծամասնությամբ մերժել է Օսմանյան կայսրության տարածքում հայ բնակչության կոտորածները Ցեղասպանություն ճանաչելու բանաձևը:
Միջնորդությունը ներկայացվել էր «Կատալոնիայի ձախական հանրապետականներ» կուսակցության կողմից: Բանաձևը Անատոլիայում հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը ճանաչելուց բացի, պարտավորեցնում էր Իսպանիայի կառավարությանը երկխոսություն սկսել Թուրքիայի հետ՝ հորդորելով ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը:
Բանաձևը մերժվել է 17 դեմ, 9 կողմ, 9 ձեռնպահ ձայներով: Բանաձևին դեմ են քվեարկել իշխող Ազգային կուսակցության 14 և «Սիուդադանոս» («Քաղաքացիներ») կուսակցության 3 պատգամավոր: