Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

ԱՄՆ-ն «Տոմահավկ» հրթիռներով հրակոծել է Դամասկոսը

ԱՄՆ-ն «Տոմահավկ» հրթիռներով հրակոծել է Դամասկոսը
14.04.2018 | 10:25

ԱՄՆ-ը Դամասկոսը հրակոծել է «Տոմահավկ» թևավոր հրթիռներով` հաղորդում է Reuters-ը։ Պարզ չէ՝ արդյո՞ք ԱՄՆ ավիացիան մասնակցում է առաջին հարվածին, գործակալությունը պարզել է, որ հարձակմանը միացել են Կիպրոսի բազայից ժամանած Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի կործանիչները։


Նախնական տվյալներով՝ հարակոծվել են Բազրեհ շրջանը, որտեղ գտնվում են գիտական կենտրոնները և Դամասկոսի օդանավակայանը։ Հրակոծության հետևանքների մասին դեռ ոչինչ հայտնի չէ։ Սիրիական լրատվամիջոցներն հայտնում են Կիսվա քաղաքում 13 թևավոր հրթիռ որսալու մասին։ «Սիրիայի ՀՕՊ ուժերը հետ են մղում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հարվածները»,-ասվում է հաղորդագրությունում։

Դիտվել է՝ 1319

Մեկնաբանություններ