Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Էլիզաբեթ II-ը կարող է Մուհամեդ մարգարեի ուղիղ ժառանգորդը լինել

Էլիզաբեթ II-ը կարող է Մուհամեդ մարգարեի ուղիղ ժառանգորդը լինել
14.04.2018 | 10:26

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ը Մուհամեդ մարգարեի ուղիղ ժառանգորդն է` գրել է Մարոկկոյի թերթերից մեկը, որը ուսումնասիրել է թագուհու տոհմածառը մինչև 40-րդ սերունը` հաղորդում է The Times-ը։

Այս տեսությունը առաջին անգամ հայտնվել է 1986-ին, երբ տոհմաբանությամբ զբաղվող հրատարակությունը հայտարարել էր, որ Էլիզաբեթ II-ը կարող է բարեկամական կապեր ունենալ մուսուլման թագավորների հետ, որ իշխել են Իսպանիայում, և նրանց միջոցով՝ իսլամի հիմնադրի հետ, որ մահացել է 7-րդ դարում՝ այժմ Սաուդյան Արաբիային պատկանող տարածքում։ Անհասկանալի է, թե ինչու է այս տեսությունը հիմա ջրի երես դուրս եկել Մարոկկոյում, թերթը նույնիսկ տոհմածառն է պատկերել, որը ապացուցում է ազգակցական կապը։ Հոդվածը մեծ հետաքրքրություն է առաջացրել որոշ մուսուլմանական երկրներում։ Մի մարոկկացի բլոգեր գրել է. «Ալլահը պահպանի Թագուհուն»։

Դիտվել է՝ 743

Մեկնաբանություններ