ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թրամփը որոշել է վերադառնալ լքված գործընկերներին

Թրամփը որոշել է վերադառնալ լքված գործընկերներին
14.04.2018 | 10:27

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է օգնականներին ուսումնասիրել՝ ԱՄՆ-ին Տրանս–խաղաղօվկիանոսյան գործընկերություն (ՏԽԳ) վերադարձնելու հարցը` հաղորդում է CNBC–ն՝ հղում անելով Սպիտակ տան ներկայացուցիչ Լինդսի Ուոլթերսինը։ Նրա խոսքերով՝ նախագահը «ուզում է ևս մեկ անգամ տեսնել, թե հնարավո՞ր է համաձայնության գալ ավելի ձեռնտու գործարքի վերաբերյալ»։


Թրամփ իր Twitter-ում ապրիլի 12-ին նույնպես խոսել էր ավելի շահավետ պայմանների մասին։ «ԱՄՆ–ն կմիանա ՏԽԳ–ին միայն, եթե գործարքը զգալիորեն ավելի լավը լինի, քան այն, ինչ նախագահ Օբաման էր առաջարկել։ Մենք արդեն երկկողմանի համաձայնագրեր ունենք ՏԽԳ–ի 11 երկրներից 6-ի հետ և աշխատում ենք համաձայնագիր կնքել ամենախոշոր երկրի՝ Ճապոնիայի հետ, որի պատճառով տարիներ շարունակ մեր տնտեսությունը շատ է տուժել»,– գրել է Թրամփը։


ՏԽԳ համաձայնագիր ստորագրեն 2016-ին 12 երկրներ 7 տարվա բանակցությունների արդյունքում` ԱՄՆը, Կանադան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Սինգապուրը, Մալայզիան, Բրունեյը, Վիետնամը, Ճապոնիան, Մեքսիկան, Չիլին և Պերուն։ Համաձայնագրի շրջանակներում նախատեսվում էր ազատ առևտրի գոտի ստեղծել Ասիական–Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ 2017-ի հունվարին Թրամփը գործընկերությունից դուրս գալու հրաման ստորագրեց՝ կատարելով իր նախընտրական խոստումը։

Դիտվել է՝ 846

Մեկնաբանություններ