ԵՄ-ն աջակցություն է հայտնել արևմտյան կոալիցիային սիրիական հարցում:
«ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի հարվածները ցույց տվեցին սիրիական ռեժիմին ու նրանց դաշնակից Իրանին ու Ռուսաստանին, որ նրանք այլևս չեն կարող շարունակել այդ մարդկային ողբերգությունը, և առնվազն պարտավոր են դրա համար թանկ վճարել»` ֊ հայտարարել է Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, հավելելով`Եվրամիությունը իր դաշնակիցների հետ է`արդարության կողքին: