ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե Ռուսաստանը խստիվ դատապարտում է Սիրիայի դեմ հարձակումը և ՄԱԿ-֊ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրում ԱՄՆ-ի ու դաշնակիցների «ագրեսիվ քայլերը քննարկելու համար»: Նա պնդել է, թե Դամասկոսից քիչ հեռու` Դումա քաղաքում անցած շաբաթավերջին տեղի ունեցածը բեմականացում էր, որն իրականացվել է այս հարձակումն արդարացնելու համար:
«Ինչպես և մեկ տարի առաջ, երբ ԱՄՆ-ը հարձակվեց սիրիական «Շայրաթ» ավիաբազայի վրա որպես պատվրակ բերելով քաղաքացիական անձանց դեմ իբրև թե իրականացված քիմիական հարձակումը, հիմա էլ նույնն է կրկնվում Դումայում», ֊ հայտարարել է Վլադիմիր Պուտինն ու պնդել, թե ռուս ռազմական փորձագետները տեղում քլորի կամ այլ թւոնավոր նյութի հետքեր չեն գտել, տեղացիներն էլ չեն հաստատել քիմիական հարձակման մասին հաղորդումները: «Իր գործողություններով ԱՄՆ-ը ավելի է խորացնում Սիրիայի հումանիտար աղետը, տառապանք պատճառում խաղաղ բնակչությանը, ըստ էության աջակցում ահաբեկիչներին, որ 7 տարի է` կեղեքում են Սիրիայի ժողովրդին», ֊ ասված է Կրեմլի պաշտոնական կայքում: