ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մարիա Զախարովա. ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան պետք է պատասխան տան

Մարիա Զախարովա. ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան պետք է պատասխան տան
15.04.2018 | 00:53

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան պետք է պատասխան տան Սիրիային հասցված հրթիռային հարվածի համար, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Անվտանգության խորհուրդն ունի կոնֆլիկտների լուծման ու դրանց կանխարգելման ուղղությամբ մեծ փորձ։ Այն, ինչ այսօր մենք տեսանք, բացի Դամասկոսից, հարված էր ՄԱԿ-ի ԱԽ-ին։ Եվ արևմտյան գործընկերները պետք է դրա համար պատասխանատվության ենթարկվեն», - ասել է Զախարովան լրագրողներին:

Դիտվել է՝ 868

Մեկնաբանություններ