Առաքելությունը կատարված է` այսպես է մեկնաբանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիային հասված հարվածները: «Անցած գիշեր հասցված հարվածը կատարյալ էր։ Շնորհակալ ենք Ֆրանսիային և Միացյալ Թագավորությանը՝ խելամտության ու զինուժի հզորության համար: Սրանից առավել լավ արդյունք չէր կարող լինել: Առաքելությունը կատարված է», - գրել է Դ.Թրամփը Twitter-ում: