Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմից քիմիական զենքի կիրառումը և ԱՄՆ, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի գործողությունները նրա դեմ՝ հետևանքն են իրողության, որ Ռուսաստանը չի կատարել խոստումը՝ ոչնչացնել այդ երկրում պահվող քիմիական զենքը` հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «2013-ին Պուտինը խոստացել էր աշխարհին, որ երաշխավորում է քիմիական զենքի ոչնչացումը Սիրիայում։ Այսօրվա մեր պատասխանը նրա խոստման կատարման տապալումն է», - ասել է Դ.Թրամփը