Բաքվում ընդդիմադիրները ցույց են արել արտահերթ նախագահական ընտրությունների դեմ, որոնց արդյունքներով չորրորդ անգամ հաղթող ճանաչվեց Իլհամ Ալիևը։ Նա, ըստ ԿԸՀ-ի, ստացել է քվեների տոկոսը, ընդդիմությունը պնդում է, թե քվեարկությունն ուղեկցվել է կեղծիքներով ու քաղաքական ճնշումներով:
Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի ու «Մուսավաթ» կուսակցության աջակիցները հանրահավաքի էին եկել Ադրբեջանի դրոշներով, քաղբանտարկյալների դիմանկարներով ու Ալիևի ավտորիտար կառավարումը դատապարտող կոչերով։