ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԱՄՆ-ն կարող էր 24 ժամում վերջ դնել Սիրիայի հակամարտությանը

ԱՄՆ-ն կարող էր 24 ժամում վերջ դնել Սիրիայի հակամարտությանը
15.04.2018 | 11:12

ԱՄՆ-ն կարող էր 24 ժամում վերջ դնել Սիրիայի պատերազմին՝ հրաման տալով իր «ձեռնասուն ահաբեկիչներին» դադարեցնել պայքարն օրինական իշխանության և սեփական ժողովրդի դեմ` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ասել է ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբեզնյան: Նա ընդգծել է, որ դաշնակիցների հարվածները Սիրիայի ռազմական կառույցներին, որտեղից ռազմական գործողություններ են իրականացվում ահաբեկիչների դեմ, ապացուցում է, որ «Արևմուտքում նրանք, ովքեր քողարկվում են մարդասիրական հռետորաբանությամբ և փորձում են իրենց ռազմական ներկայությունն արդարացնել ջիհադականների ջախջախման անհրաժեշտությամբ, իրականում նրանց հետ մեկտեղ երկրի տարրալուծմանն ուղղված աշխատանքներ են վարում»:

«Ձեր ագրեսիան հզոր հարված և սպառնալիք է ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող քաղաքական գործընթացի շարունակության հեռանկարներին: Ինչ արժեին այդ դեպքում ժնևյան գործընթացի անվերջ ջանքերը, եթե դուք ձեր ձեռքերով տանում եք դեպի հերթական ճգնաժամ», - հավելել է Նեբեզնյան՝ կոչ անելով ԱՄՆ-ին և դաշնակիցներին անհապաղ վերջ դնել ռազմական գործողություններին:

Դիտվել է՝ 733

Մեկնաբանություններ