ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Փարիզը Սիրիայում իրավիճակի կարգավորման վերաբերյալ նոր առաջարկներ կներկայացնի

Փարիզը Սիրիայում իրավիճակի կարգավորման վերաբերյալ նոր առաջարկներ կներկայացնի
15.04.2018 | 11:20

Ֆրանսիան անհրաժեշտ է համարում Սիրիայի ճգնաժամը լուծելու համար դիվանագիտական մեթոդներին վերադառնալը` ազգային հեռուստատեսության եթերում ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը: Նա կարեւորել է Սիրիայում հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները վերսկսելը և նշել է, որ Ֆրանսիան մտադիր է նախաձեռնությունն իր վրա վերցնել:


Նախարարի խոսքով՝ հաջորդ շաբաթ Ֆրանսիան նոր առաջարկներ կներկայացնի Սիրիայում հակամարտության խաղաղ կարգավորման համար: Ապրիլի 16-ին նախաձեռնությունը կներկայացվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մակարդակով: Ֆրանսիայի իշխանություններն իրենց առաջարկները կներկայացնեն Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը:

Դիտվել է՝ 1029

Մեկնաբանություններ