ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Սիրիայի շուրջ իրավիճակը

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Սիրիայի շուրջ իրավիճակը
15.04.2018 | 11:22

Արեւմտյան մի շարք երկրների գործողությունները կոպտորեն խախտում են ՄԱԿ-ի Կանոնադրությունը եւ միջազգային իրավունքի հիմնարար նորմերը եւ սկզբունքները` հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռեջեփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Նրանք քննարկել են ԱՄՆ-ի ու դաշնակիցների կողմից Սիրիայի տարածքում հրթիռային հարվածների հետեւանքով ստեղծված իրավիճակը: Ռուսական եւ թուրքական կողմերը կարծում են, որ կատարվածից հետո անհրաժեշտ է ակտիվացնել երկկողմ համագործակցությունը՝ ուղղված Սիրիայում քաղաքական կարգավորման գործընթացի իրական առաջխաղացմանը:

Դիտվել է՝ 837

Մեկնաբանություններ