Կրեմլը չի բացառում Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների միջև զրույցը՝ ամերիկացի բանակցողների Մոսկվա և Կիև կատարած այցի արդյունքներով՝ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: ԱՄՆ-ի էմիսարների հետ Պուտինի հանդիպումը նա անվանել է «փոքր քայլ դեպի խաղաղություն»՝ չբացառելով ՈՒկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների վերսկսումը։               
 

Փաշինյանը պատռեց հավաքը դադարեցնելու պահանջով Ոստիկանության ծանուցումը

Փաշինյանը պատռեց հավաքը դադարեցնելու պահանջով Ոստիկանության ծանուցումը
17.04.2018 | 12:49

Այսօր առավոտյան Ֆրանսիայի հրապարակում Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մոտեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին և նրան փոխանցեց հավաքը դադարեցնելու՝ Ոստիկանության նախօրեին կայացրած որոշման ծանուցումը:

Փաշինյանը պատռեց ծանուցումը և դեն նետեց: Քիչ անց ցուցարարները՝ նրա գլխավորությամբ, փակեցին Աբովյան փողոցը: Ընդդիմադիր գործիչը բոլոր քաղաքացիներին կոչ արեց դուրս գալ փողոցներ, փակել դրանք, մտնել պետական գերատեսչությունների շենքեր և նստացույց սկսել այդ շենքերում՝ առանց ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու: Լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ ցուցարարներից բերման ենթարկվածներ կան, սակայն ասաց, որ հստակ տեղեկությունների առայժմ չի տիրապետում:

Դիտվել է՝ 1815

Մեկնաբանություններ