ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թերեզա Մեյը բացատրել է, թե ինչու է Մեծ Բրիտանիան հարվածել Սիրիային

Թերեզա Մեյը բացատրել է, թե ինչու է Մեծ Բրիտանիան հարվածել Սիրիային
17.04.2018 | 13:03

Մեծ Բրիտանիան միացել է Սիրիայում իրականացվող ռազմական գործողություններին ոչ թե ԱՄՆ իշխանություններին հաճոյանալու համար, այլ ելնելով իր ազգային շահերից` հայտարարել է վարչապետ Թերեզա Մեյը: «Մենք համարել ենք, որ դա ճիշտ կլինի և միացել ենք արշավին, այլ ոչ թե ԱՄՆ նախագահի պահանջով», - ասել է Մեյը խորհրդարանում: Նա բացատրել է, թե ինչու է Համայնքների պալատին ներգրավել Սիրիայի դեմ ռազմական գործողությունների քննարկմանը: Նախապես ծրագրվում էր «կետային հարվածներ» հասցնել և ոչ թե լայնամասշտաբ գործողություններ իրականացնել, այդ պատճառով կառավարությունը կարող էր գործել անկախ խորհրդարանականների կարծիքից:


Մեյն ընդգծել է, որ ստորին պալատին հարկ է համարում տեղյակ պահել կատարվողի մասին, քանի որ որոշել է հաշվետու լինել գործընկերների առաջ:
Ընդդիմության ներկայացուցիչները հրաժարվել են աջակցել վարչապետին և պահանջել են լիարժեք իրավական հիմնավորում հրթիռակոծման համար:

Դիտվել է՝ 672

Մեկնաբանություններ