Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ` քննարկելով ԱՄՆ-ի և դաշնակիցների ավիահարվածները Սիրիայի ուղղությամբ` տեղեկացրել է թուրք նախագահի վարչակազմի աղբյուրը:
«Մեր նախագահը զրուցել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Կողմերը կարծիքներ են փոխանակել երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային հարցերի վերաբերյալ: Զրուցել են նաև Դամասկոսի կողմից քիմիական զենքի կիրառումից հետո ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի գործողությունների մասին: Նրանք ընդգծել են Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման և այդ երկրում քաղաքական կարգավորման գործընթացի առաջընթացի համար շուտափույթ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը», - հայտնել է աղբյուրը: