ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թրամփը ցանկանում է Սիրիայում գտնվող ԱՄՆ զինծառայողներին արաբ զինվորներով փոխարինել

Թրամփը ցանկանում է Սիրիայում գտնվող ԱՄՆ զինծառայողներին արաբ զինվորներով փոխարինել
17.04.2018 | 13:07

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիմել է ԱՄՆ-ի մերձավորարևելյան դաշնակիցներին՝ կոչ անելով Սիրիա ոչ միայն զենք, այլև զորքեր ուղարկել, հաղորդում է The Wall Street Journal-ը։ Սպիտակ տանը տվյալներով՝ ԱՄՆ նախագահը փորձում է զուգահեռ 2 խնդիր լուծել՝ Սիրիայից դուրս բերել 2000 ամերիկացի զինծառայողներին, սակայն խուսափել «անվտանգության վակուումից», որը կարող է թույլ տալ ԻՊ-ի գրոհայիններին վերադառնալ իրենցից խլված տարածքներ։

Բացի այդ, ԱՄՆ նախագահը մտահոգվում է, որ ամերիկյան զորքերի՝ Սիրիայից հեռանալու դեպքում ԱՄՆ զինծառայողների վերահսկված տարածքը կանցնի սիրիական կառավարական ուժերի կամ հակամարտությանը մասնակից այլ խմբավորումների վերահսկողության ներքո։ Դրանից խուսափելու համար Սպիտակ տունը փորձում է իր դաշնակիցներին տարածաշրջանում մոբիլիզացնել։ WSJ-ի հրապարակման մեջ հիշատակվում են ԱՄԷ-ի, Եգիպտոսի, Կատարի և Սաուդյան Արաբիայի անունները։ Նախագահի գաղափարը դժվար կլինի իրագործել, եթե նա չհամաձայնի Սիրիայում թողել զինծառայողների թեկուզ փոքր քանակություն կամ առնվազն դաշնակիցներին օդից աջակցություն չցուցաբերի։

Դիտվել է՝ 779

Մեկնաբանություններ