ԱՄՆ-ը համաձայն է Ադրբեջանում ապրիլի 11-ին անցկացված նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նախնական գնահատականների հետ։
ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը նշել է, որ ԱՄՆ-ն համամիտ է դիտորդական խմբի նախնական գնահատականներին, որմատնանշել են ընտրությունների ժամանակ գրանցված մի շարք թերացումները, այդ թվում՝ սահմանափակ քաղաքական մթնոլորտի, հիմնարար ազատությունների սահմանափակման և մրցակցության բացակայության հետ կապված: Պետդեպում ընդգծել են, որ ԱՄՆ-ն շարունակելու է աշխատել Ադրբեջանի իշխանությունների և ժողովրդի հետ: