ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Իրանը դատապարտել է Իսրայելի գործողությունները

Իրանը դատապարտել է Իսրայելի գործողությունները
17.04.2018 | 16:41

Իրանը դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայի տարածքում գտնվող Т-4 ռազմաբազայի վրա հարձակումն ու խոստացել, որ իսրայելական կողմն անպայման պատասխան կտա` հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Ղասեմին, գրում է Haaretz-ը:

«Օկուպացիոն սիոնիստական ռեժիմը վաղ թե ուշ արժանի պատասխան կստանա իր գործողությունների համար», - ասել է նա և նշել, որ Իսրայելի գործողությունն անընդունելի է՝ հավելելով, որ սիրիական բանակն ունակ է պաշտպանվելու և անպայման անելու է դա:

Դիտվել է՝ 842

Մեկնաբանություններ