«Ազգային միջուկային օրվա» կապակցությամբ Իրանը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ 2015-ի միջուկային գործարքից դուրս գալու մտադրությունը՝ հիշեցնելով, որ սա նրա առաջին սպառնալիքը չէ, և դրանցից ոչ մեկը չի իրագործվել։ Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ ԱՄՆ-ը «ձախողել է» Իրանի և միջազգային ուժերի համաձայնագիրը «ոչնչացնելու փորձը»։
Ռուհանին ծաղրել է ԱՄՆ-ի գործողությունները` «շատ փող է ծախսում, շատ է խոսում և այնքան շատ թվիթներ է գրում՝ հույս ունենալով, որ այդ շենքը կցնցվի հաղորդագրություններից»,-ասել է Ռուհանին՝ Դոնալդ Թրամփի վարչակազմին դիմելով։ Ռուհանին ևս մեկ անգամ ընդգծել է, որ Իրանը կողմ է միջուկային գործարքին և առաջինը չի խախտի, սակայն, եթե Թրամփն ամեն դեպքում նահանջի, սպառնացել է արագ պատասխանել։ «Եթե ԱՄՆ-ը դուրս գա գործարքից, մեկ շաբաթում կամ ավելի քիչ ժամանակահատվածում կտեսնի հետևանքը»,-ասել է Ռուհանին