Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել կառավարության շենքի դիմաց

Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել կառավարության շենքի դիմաց
19.04.2018 | 18:38

Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել կառավարության շենքի դիմաց: «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ ցուցարարները կառավարության շենքի դիմաց են: Այս պահին վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորութամբ կառավարության առաջին նիստն է: Ոստիկանությունը ուժեր է կենտրոնացրել նաև Մելիք-Ադամյան փողոցում՝ ՀՀԿ կենտրոնական գրասենյակի դիմաց, որտեղ ժամը 20:00-ին տեղի է ունենալու ԳՄ նիստ:

Դիտվել է՝ 1757

Մեկնաբանություններ