ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հովհաննես Նիկողոսյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղար

Հովհաննես Նիկողոսյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղար
19.04.2018 | 21:40

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի որոշմամբ՝ Հովհաննես Նիկողոսյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղար: Նա քաղաքական գիտությունների թեկնածու է։
Վլադիմիր Հակոբյանը, Վարուժան Ներսեսյանը, Հրայր Ղուկասյանը, Արմեն Աբելյանը և Ավետիս Բերբերյանը նշանակվել են ՀՀ վարչապետի օգնականներ:

Դիտվել է՝ 1239

Մեկնաբանություններ