ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մերձմոսկովյան Նովո-Օգարյովո նստավայրում հրավիրել է անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում անդրադարձ է եղել ներքին խնդիրներին և Սիրիայի զարգացումներին: «Նախագահը տեղեկացրել է Սիրիայում արևմտյան դաշինքի գրոհներից հետո ստեղված վիճակի շուրջ մի շարք երկրների ղեկավարների հետ քննարկումների արդյունքները»,- ասել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը: