ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մերկելը հաջորդ շաբաթ կմեկնի Վաշինգտոն

Մերկելը հաջորդ շաբաթ կմեկնի Վաշինգտոն
19.04.2018 | 20:50

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ապրիլի 27-ին մեկնելու է Վաշինգտոն` բանակցելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Նախագահը և կանցլերը կանդրադառնան Սիրիայի պատերազմին, առևտրի բնագավառում ծագած վեճերին և Իրանի միջուկային խնդրին:

«Գերմանիան համոզված է, որ հիմնախնդիրները համատեղ ջանքերով հաղթահարելը բխում է Գերմանիայի և ԱՄՆ-ի շահերից»,- ասել է Մերկելի կառավարության խոսնակ Ուլրիկե Դեմերը:
Այսօր կանցլերը հյուրընկալել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հունիսի 28-29-ի ԵՄ գագաթաժողովի օրակարգին առչվող հարցեր:

Դիտվել է՝ 459

Մեկնաբանություններ