ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

3 օր` անձրևներ

3 օր` անձրևներ
20.04.2018 | 12:00

Հայաստանի տարածքում այսօր կեսօրից հետո, ապրիլի 21-22-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Ապրիլի 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը այսօր ցերեկը և վաղը կնվազի 5-7 աստիճանով:
Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Դիտվել է՝ 901

Մեկնաբանություններ