Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Սերժ Սարգսյան. Ինձ պետք է դուր գա՞, եթե ես մտնեմ մի սենյակ և տեսնեմ իմ նկարը կախված է

Սերժ Սարգսյան. Ինձ պետք է դուր գա՞, եթե ես մտնեմ մի սենյակ և տեսնեմ իմ նկարը կախված է
20.04.2018 | 12:08

Որևէ իրավական ակտով սահմանված չէ նորմ, որ դպրոցների կամ պետական այլ հաստատությունների պատերին պետք է փակցված լինի երկրի նախագահի նկարը, «Շանթի» եթերում ասաց Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը։

«Որևէ պարտադրանք չի եղել, որ կախեն իմ նկարը։ Բայց դա արդյո՞ք միայն վերջին տասնամյակում է եղել։ Որքանով ես եմ հիշում, իսկ ես աշխատել եմ պետական կառավարման տարբեր համակարգերում, նախագահների նկարները, այո, իմ առանձնասենյակում կային։ Ի՞նչ կա դրա մեջ վատ։ Պետական սիմվոլ է։ Ես դրա կողմնակիցը չեմ։ Եթե կողմնակիցը լինեի, իրավական ակտ կընդունեինք ու կասեինք, թե օրենքով այսպես է։ Որևէ պարտադրանք չկա», - ասաց Սերժ Սարգսյանը։ Վարչապետը նշեց, որ որևէ դպրոցի տնօրեն չի պատժվի, եթե իր կամ նախագահ Արմեն Սարգսյանի նկարը փակցրած չունենա իր պատին։ «Իսկ ինչո՞ւ պետք է պատժվի, ես կարծում եմ, որ դպրոցի տնօրենը կարող է նաև ՀՀ զինանշանը չտեղադրել, ՀՀ դրոշը չունենալ, բայց, ի վերջո, ինքն ինչ սերունդ է մեծացնում, այդ սերունդը գոնե պետք է ճանաչի պետական սիմվոլները։ Արդյո՞ք դա այդքան գրգռիչ հանգամանք է հանդիսանում», - նշեց Սերժ Սարգսյանը։ «Ինձ պետք է դուր գա՞, եթե ես մտնեմ մի սենյակ և տեսնեմ իմ նկարը կախված է։ Ի՞նչ հաճույք կա դրա մեջ, հատկապես եթե դա մարդկանց գրգռում է։ Իմ նպատակն է, որ մարդիկ գրգռվե՞ն», - եզրափակեց Ս. Սարգսյանը:

Դիտվել է՝ 2077

Մեկնաբանություններ