ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Այս պահին Երևանի բոլոր փողոցները երթևեկելի են

Այս պահին Երևանի բոլոր փողոցները երթևեկելի են
20.04.2018 | 10:24

Ժամը 10-ին Երևանի բոլոր փողոցները երթևեկելի են` ասել է ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը.
«Բոլոր փողոցները երթևեկելի են, առավոտից փորձ է արվել մի քանի փողոց փակել, սակայն շատ կարճ ժամանակում երթևեկությունը վերականգնվել է»:
Ապրիլի 20-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ, ոստիկանություն է բերվել 26 մարդ` ասել է Աշոտ Ահարոնյանը:

Դիտվել է՝ 795

Մեկնաբանություններ