ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թուրքիայի խորհրդարանը հաստատել է արտահերթ ընտրությունների անցկացումը հունիսի 24-ին

Թուրքիայի խորհրդարանը հաստատել է արտահերթ ընտրությունների անցկացումը հունիսի 24-ին
21.04.2018 | 12:29

Թուրքիայի խորհրդարանը հաստատել է հունիսի 24-ին արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացման օրինագիծը` կողմ է քվեարկել 450 պատգամավորից 386-ը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի խոսքով՝ սա կապված է նախագահական կառավարման համակարգի անցնելու անհապաղ անհրաժեշտության հետ:

Դիտվել է՝ 1775

Մեկնաբանություններ