Ոստիկանները Երևանի Արցախ փողոցից բերման ենթարկեցին վարչապետ Սերժ Սարգսյանի դեմ բողոքի ցույցերը առաջնորդող ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանին: Նրանք հատուկ միջոցներ կիրառեցին՝ ուժայինների գործողություններից զայրացած ցուցարարներին զսպելու համար: Կան նաև այլ բերման ենթարկված քաղաքացիներ: