«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Կարեն Կարապետյան. Փաշինյանը, եկել էր ոչ թե բանակցելու, այլ իր պայմանները թելադրելու

Կարեն Կարապետյան. Փաշինյանը, եկել էր ոչ թե բանակցելու, այլ իր պայմանները թելադրելու
22.04.2018 | 14:39

Առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարություն է տարածել Երևանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ. «Մենք բոլորս` ՀՀ քաղաքացիներս, հուսով էինք, որ այսօրվա բանակցությունների արդյունքում լուծումներ կգտնենք ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։ Ցավոք, կողմերից մեկը` պարոն Փաշինյանը, եկել էր ոչ թե բանակցելու, այլ իր պայմանները թելադրելու։ Այս իրավիճակում երկխոսությունը չէր կարող արդյունքներ տալ, քանի որ կողմերից մեկի դիրքորոշումն ի սկզբանե ապակառուցողական էր, պայմանավորվելու ցանկություն չենթադրող», - հայտարարել է Կարապետյանը:


«Դիմում եմ բոլոր քաղաքական ուժերին, ՀՀ քաղաքացիներին, որ դրսեւորեն զգոնություն եւ սթափություն: Մեր գերնպատակը շարունակում է մնալ երկրի կայունությունը և դրա համար անհրաժեշտ լուծումների ապահովումը, երկրի բնականոն կյանքը չխաթարելը», - հավելել է նա:

Դիտվել է՝ 1603

Մեկնաբանություններ