ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արդարադատության նախարարություն` ոստիկանությունը իրավունք ունի ցրելու հավաքը

Արդարադատության նախարարություն` ոստիկանությունը իրավունք ունի ցրելու հավաքը
22.04.2018 | 14:42

Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը իրավական կարգավորումների վերաբերյալ ծանուցում է հրապարակել հավաքներին մասնակցող ՀՀ քաղաքացիների համար:


Մեկնաբանելով Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի ցույցերը ղեկավարող ընդդիմադիր առաջնորդների հայտարարությունները, Վարչությունը նշել է, որ հավաքի կազմակերպիչների տված «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի հրապարակային մեկնաբանությունները «աղավաղված են ներկայացնում օրենսդրական կարգավորումները»: ՀՀ արդարադատության նախարարությունը հարկ է համարում պարզաբանել, որ՝ «եթե հավաքը դադարեցնելու համար ոստիկանության սահմանած ժամկետում հավաքը կամովին չի դադարեցվում, Ոստիկանությունը իրավունք ունի ցրելու հավաքը»:


«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն, հավաքը դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության ներկայացուցչի օրինական որոշմանը չենթարկվելուն ուղղված կոչերը առաջացնում են քրեական պատասխանատվություն», - նաև ասված է հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 1524

Մեկնաբանություններ