ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ցուցարարները պարբերաբար փակում են Գյումրի-Վանաձոր ճանապարհը

Ցուցարարները պարբերաբար փակում են Գյումրի-Վանաձոր ճանապարհը
22.04.2018 | 14:45

Սպիտակի տարածաշրջանի մի խումբ բնակիչներ քարերով և մեքենաներով փակել էին Գյումրի-Վանաձոր ճանապարհը, երթևեկությունը մի քանի րոպեով դադարեցվել էր։ Այժմ նրանք երթով շարժվում են դեպի Գյումրի։ Ցուցարարները հայտարարում են, որ իրենց երթին միանալու են նաև հարակից մյուս գյուղերի բնակիչները և դարձյալ պատրաստվում են միջպետական ճանապարհ փակել։ Տասնյակ ոստիկաններ ուղեկցում են նրանց և հորդորում բացել ճանապարհը, հեռանալ երթևեկելի հատվածից։

Դիտվել է՝ 1074

Մեկնաբանություններ