Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Պուտինի, Ծինփինի և Թրամփի եռակողմ հանդիպման անցկացումը չի բացառվում, սակայն դրա նախապատրաստման մեկնարկի մասին խոսելը դեռ վաղ է՝ հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը հայտնել էր, որ Պուտինը և Ծինփինը քննարկել են Թրամփի մասնակցությամբ եռակողմ հանդիպման հնարավորությունը Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցություն գագաթնաժողովի շրջանակում, որը կանցկացվի նոյեմբերի 18-19-ին՝ Չինաստանում։               
 

Արարատ Միրզոյանի և Սասուն Միքայելյանի փաստաբանը չի կարողանում ներս մտնել ոստիկանական բաժանմունք

Արարատ Միրզոյանի և Սասուն Միքայելյանի փաստաբանը չի կարողանում ներս մտնել ոստիկանական բաժանմունք
22.04.2018 | 14:48

«Ելք» խմբակցության պատգամավորներ Արարատ Միրզոյանն ու Սասուն Միքայելյանը տարվել են ոստիկանության Շենգավիթի բաժին: Նրանց փաստաբան Հարություն Բաղդասարյանն արդեն կես ժամից ավելի է, ինչ գտվում է ոստիկանության դիմաց, բայց դեռևս չի կարողանում մուտք գործել ոստիկանության շենք:


«Շենգավիթի ոստիկանության դիմաց եմ: Սպասում եմ՝ հրավեր ստանամ, ներս մտնեմ»` տեղեկացրեց փաստաբանը՝ ասելով, որ ինքը վաղուց է տեղեկացրել, որ ժամանել է: Հարցին, թե ի՞նչ տեղեկություն ունի պատգամավորների վիճակի մասին, Բաղդասարյանը նշեց. «Այստեղ եկավ բժշկական մեքենա: Ենթադրում եմ, որ բերման ենթարկվածների ինքնազգացողության հետ է կապված: Թե կոնկրետ ում, չեմ կարող ասել», - ասաց նա

Դիտվել է՝ 2372

Մեկնաբանություններ