Աժ նախագահը տեղեկացվել է ընդդիմադիր «Ելք» խմբակցության 3 պատգամավորներին ձերբակալելու մասին՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:
«Տեղեկացնում եմ, որ ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, այն է՝ «Պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում է ԱԺ նախագահը», ՀՀ հատուկ քննչական ծառայության 2018-ի ապրիլի 22-ի գրությամբ Աժ նախագահին տեղեկացվել է, որ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Վովայի Փաշինյանը, Սասուն Մեխակի Միքայելյանը և Արարատ Սամվելի Միրզոյանը ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված արարքներ կատարելու համար», - գրել է Բաբայանը:
ՔՕ 225.1 հոդվածի 1-ին և 2-րդ մասերը վերաբերում են «օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելուն և անցկացնելուն» ու «հավաքը դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության ներկայացուցչի օրինական որոշմանը չենթարկվելուն ուղղված կոչերին», դրանցով նախատեսված է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ երկուսից մինչև երեք ամիս ժամկետով: